Փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ակունք գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը
Մայիսի 5-ին, ժամը 07:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան տանիքում այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է 07։40-ին։