Արգենտինայի քաղխորհրդի աշխատակցուհուն աշխատանքից ազատել են էրոտիկ լուսանկարների համար
Արգենտինայի Լա Պլատա քաղաքի խորհուրդը աշխատնքից ազատել է իր 28-ամյա աշխատակցուհի Սոնյա Պելիցանիին նրա «տաք» լուսանկարների և տեսանյութերի համար, տեղեկացնում է The Sun-ը։
Պելիցանին հայտարարել է, որ իր աշխատավարձը եղել է ցածր, և ինքը ստիպված է եղել համացանցով վաճառել «մեծահասակների համար» իր լուսանկարներն ու տեսանյութերը։
Երիտասարդ կինը նաև հայտնել է, թե երբեք չի թաքցրել, որ իր ազատ ժամանակն անցկացնում է էրոտիկ լուսանկարներ ու տեսանյութեր թողարկելով։
Նա քաղաքային խորհրդում աշխատել է 2011-ից, 2017-ից որոշել է գումար վաստակել նաև որպես էրոտիկ մոդել և պոռնոդերասանուհի։
Ընդ որում, նա իրեն մարմնավաճառ չի համարում և հայտարարում է, որ տեսանյութերում նկարահանված բոլոր տղամարդիկ «իրենց գործի պրոֆեսիոնալներ» են եղել։
Պելիցանին ասել է, որ քաղխորհրդի իր գործընկերներն իմացել են իր այդ գործունեության մասին, բայց իրեն հեռացրել են միայն այն բանից հետո, երբ իր մասնակցությամբ տեսանյութը դարձել է հանրության սեփականությունը։