Վրաց ընդդիմադիրները իշխանություններին կոչ են արել հրաժարվել ցանկացած ռազմական բլոկերից
Վրացական «Պատրիոտների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը գտնում է, որ երկրի ղեկավարությունը պետք է հրաժարվի իր տարածքում ցանկացած ռազմական բլոկի տեղակայումից: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին.
«Ոչ տնտեսությունը, ոչ էլ սոցիալական պայմանները, ոչ էլ կրթությունը կզարգանան, այն երկրում, որտեղ չկա խաղաղություն և կայունություն: Մենք պետք է գիտակցենք, որ այսօրվա Վրաստանը Ավստրիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի մոդելն է, ոչ թե Վրաստանի: Մենք որևէ երկրի ռազմական բազայի կարիք չունենք:
Այս նախաձեռնությունը չի նշանակում Եվրոպական միության մերժում, ընդհակառակը, այն երկրների անունները, որոնք ես նշել եմ, Եվրամիության անդամներ են (Շվեյցարիան ԵՄ-ի անդամ չէ), բայց ոչ ռազմական բլոկի անդամներ»:
Համագումարի վերջում Ինաշվիլին հայտարարել է նաև, որ մայիսի 27-ից կուսակցությունը իր կողմնակիցների հետ միասին կանցկացնի ամենօրյա հանրահավաքներ՝ պահանջելով իշխանություններին միանալ Վրաստանի ռազմական բլոկներում չմասնակցելու միջազգային շարժմանը: