Հյուսիսային Կորեան կարճ տարածության հրթիռներ է փորձարկում
Ինչպես տեղեկացնում են Հարավային Կորեայի Միացյալ շտաբից, Հյուսիսային Կորեան փորձարկել է մի քանի կարճ տարածության հրթիռներ: Դրանք արձակվել են երկրի արևելքում գտնվող Խոդո թերակղզից:
Եթե տեղեկությունները հաստատվեն, դա կլինի 2007 թվականի նոյեմբերին Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո արձակված առաջին հրթիռը:
Անցյալ ամիս Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ փորձարկել է այն, ինչ նկարագրվում է որպես նոր «մարտավարականորեն վերահսկվող զենք»:
Այս փորձարկումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Վիետնամում կայացած գագաթաժողովից հետո առաջին լուրջ միջադեպն է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների հադիպումը կայացել է այս տարվա փետրվարին և որևէ համաձայնության չի հանգեցրել: