Գիտնականները բացահայտել են Հռոմի հետ պատերազմներում Կարթագենի հաջողության գաղտնիքը
Առաջին եւ երկրորդ Պունիկյան պատերազմներից հետո, երբ Կարթագենը կորցրել էր Իսպանիայում արծաթի հանքավայրը, նա պետք է արագ պարտություն կրեր Հռոմի հետ տարվող պատերազմներում, սակայն իրականում դա տեղի չէր ունեցել: Մեծ Բրիտանիայի հետազոտողներին հաջողվել էր պարզել՝ ինչու:
ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալության տեղեկություններով՝ պատճառը Թունիսում արծաթի հայթայթումն էր, որը յուրացրել էին Կարթագենի բնակիչները:
«Մ.թ.ա. չորրորդ հազարամյակի երկրորդ կեսում Թունիսում արծաթ հայթայթելով՝ Կարթագենը զգալիորեն ամրապնդել էր իր հզորությունը: Հենց այդ շրջանում երկրում սկսվեց մետաղադրամների հատումը, որոնցով վճարվում էին բանակում վարձու զինվորների ծառայությունները»,-ասում է Օքսֆորդի հնագետ Էնդրյու Ուիլսոնը, որը հետազոտության հեղինակն է:
Ուիլսոնի գլխավորությամբ գիտնականները որոշել են պարզել՝ ինչպես էր Կարթագենին հաջողվում կատարել զգալի փոխհատուցումները եւ, ընդ որում, դիմակայել Հռոմի կողմից ռազմական հարձակումներին:
Պատմաբաններն ու երկրաբանները պատասխանել են այդ հարցին, երբ անցկացնում էին պեղումներ փյունիկացիների առաջին աֆրիկյան գաղութում: