2018֊ին կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017֊ի 24 տոննայի փոխարեն. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաների չկրճատելու մասին հրապարակմանը։
«Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում:
Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ 12 հազար լիտր կամ 50 տոկոսը: Տեղաշարժն էլ եղել է ըստ անհրաժեշտության, գործը չի տուժել»: