Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ 20 կգ թմրամիջոց են ուղարկել
Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։
Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։
Բացելուց հետո հայտնաբերելով սպիտակ փոշով փաթեթները՝ ամուսինները դիմել են
ոստիկանություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել, որը գնահատվում է 10 մլն դոլլար։
Միջադեպի հետ կապված ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանքներ է
առաջադրել 21-ամյա Չժիլին Մային։ Նրա բնակարանում ոստիկանները ևս 20 կգ
թմրամիջոց են հայտնաբերել։