Վրաստանում փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 8 անձ է ձերբակալվել
Վրաստանում փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 8 անձ է ձերբակալվել։
Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տարածած
հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված անձինք, ապօրինի նյութական շահ
ստանալու նպատակով, իրենց պատկանող ընկերության անունից պատրաստել և
իրացրել կեղծ հարկային հաշիվ-ապրանքագրեր ու հաշիվներ: Ըստ այդմ՝ հանցախմբի
անձինք տարբեր ապրանքների ենթադրյալ մատակարարման դիմաց ստացել էին 450
հազար լարի (մոտ 166.3 հազար դոլար) ապօրինի եկամուտ:
Հետաքննություն է տարվում «մի խումբ մարդկանց կողմից կեղծ վարկային կամ
վճարային քարտերի կամ այլ վճարային փաստաթղթերի բազմիցս կեղծման» հոդվածով:
Ամբաստանյալներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում: