Չինաստանում վայրի փղերը երեք մարդ են սպանել
Երեք մարդ զոհվել է
վայրի փղերի հարձակման պատճառով չինական Յուննան նահանգում, տեղեկացնում է
ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով China News-ին։
Տեղեկացվում է, որ վերջին ութ օրում Սինշուանբաննա-Դայի ինքնավար
օկրուգում տեղի է ունեցել մարդկանց վրա վայրի փղերի հարձակման չորս դեպք։
Երեք մարդ զոհվել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել։
Փորձագետները փղերի հաճախակի հարձակումների դեպքերը բացատրում են
նրանով, որ այս տարի երաշտի պատճառով փղերին կերը չի բավարարում, բացի այդ,
նրանք ամեն օր պետք է ջուր խմեն եւ խաղան ջրում, իսկ երաշտի պատճառով
ուտելիք մոտակա ջրամբարներում գրեթե չկա։ Դա հանգեցրել է այն բանին, որ
փղերը ուտելիք որոնելիս հեռանում են ջրամբարներից եւ մոտենում մարդկանց
բնակավայրերին։ Բայց հետո նրանք նորից պետք է հեռանան դեպի ջրամբարներ,
ինչն էլ զայրացնում է կենդանիներին։
Ասիական վայրի փղերը Չինաստանում պահպանվող կենդանիներ են համարվում։
Նրանք հիմնականում ապրում են Սինշուանբաննայում, ինչպես նաեւ Պուեր եւ
Լինցան քաղաքներում։ Կերի պակասը ձմեռային սեզոնին ստիպում է նրանց սնունդ
որոնել գյուղերի մերձակայքում։