Անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ
Սյունիքի մարզի
գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու
փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Տղամարդու նկատմամբ՝ ծնված 1972թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական
օրենսգրքի 141–րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը
տասնվեց տարին չլրացած անձի հետ)»,– ասաց Հարությունյանը։
Ավելի վաղ «Sputnik Արմենիան» հայտնել էր, 14–ամյա աղջիկն ապրում է
բազմազավակ ընտանիքում, ունի եւ՛ քույր, եւ՛ եղբայր։ Աղջկա մայրը տարիներ
առաջ լքել է ընտանիքն ու հեռացել գյուղից։
Դեպքի մասին տեղյակ են նաեւ համագյուղացիները. հենց նրանք են դիմել
ոստիկանություն։ Աղջիկն ու ընտանիքի` դպրոցահասակ մյուս երեխաներն այս
օրերին դպրոց չեն հաճախում։
Ընտանիքի երեխաները հիմա մնացել են տատիկի հետ։ Ի դեպ, նրանք` որպես
բազմազավակ ընտանիք, պարբերաբար օժանդակություն են ստացել տարբեր ՀԿ–ներից,
համայնքը փորձել է նաեւ ընտանիքի հոր աշխատանքի խնդիրը լուծել։