Սինձո Աբեն ցանկանում էԿիմ Ջոնգ Ունի հետ հանդիպել առանց նախապայմանների
Ճապոնիայի վարչապետ
Սինձո Աբեն ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի
հետ՝ առանց երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու
փորձի նախապայմանի, հայտնում է Sankei Shimbun-ը:
«Ես ցանկանում եմ հանդիպել Կիմ Ջոնգ Ունի հետ՝ առանց նախապայմանների և նրա հետ խոսել անկեղծ ու անկողմնակալ»,- նշել է նա:
Աբեն վերջերս մեղմել է Փհենյանի վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ կոչ
անելով Կիմ Ջոնգ Ունի հետ բարձր մակարդակով հանդիպում ունենալ՝ կարգավորելու
համար հյուսիսկորեացի գործակալների կողմից Ճապոնիայի քաղաքացիների
առևանգման հետ կապված խնդիրները: «Մեր երկրի համար առավել քան կարևոր է
այս խնդրի լուծման համար նախաձեռնություն դրսևորելը»,- ասել է Աբեն:
«Մենք չենք կարողանա Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի միջև փոխադարձ
անվստահության պատյանը կոտրել, եթե ես չհանդիպեմ անմիջապես Կիմի հետ,- ասել
է նա: - Հույս ունեմ, որ նա այն առաջնորդն է, որը կարող է ընդունել
ռազմավարական եւ ճկուն որոշում այն մասին, թե ինչն է լավ իր երկրի համար»: