Ի գիտություն հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողների
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:
Հետևաբար համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի:
Աջափնյակ-Ալ. Բլոկի անվան հ.122
Ավան-Ներսես Մեծի անվան հ. 124
Արաբկիր-Ռ. Միրոյանի անվան հ. 77
Հ. Իսակովի անվան հ. 132-Դավթաշեն
Գ. Վարդանյանի անվան հ. 192-Էրեբունի
Ն. Գոգոլի անվան հ. 35-Կենտրոն
Վ. Մայակովսկու անվան հ. 7-Ալ. Պուշկինի անվան հ. 8
Ա. Չեխովի անվան հ. 55-Մալաթիա-Սեբաստիա-Գ. Մահարու անվան հ. 176
Նոր Նորք-Ն. Սաֆարյանի անվան հ.164
Շենգավիթ-Ա. Սախարովի անվան հ. 69
Քանաքեռ-Զեյթուն-Ռ. Աբաջյանի անվան հ. 147
Ընդամենը-Թվով ՝ 13