«Իգլայի» մասով գործն էն գլխից է սարքված եղել. Սամվել Բաբայան
«Իգլայի» մասով գործն էն գլխից է սարքված եղել. հենց էն գլխից Դատախազությունը կեղծում է, որ ձեւակերպում է, թե դա զենք է: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, անդրադառնալով «Իգլա»-ի գործով իր դեմ հարուցված քրեական գործին:
«Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է, այլ ոչ թե զենք, այդքան բան: Ուղղակի եթե փոխեն ու գրեն զենքի մասնիկ, չեն կարող գործ հարուցել: Դատական նիստին դա էի ես ուզում շեշտել, որ էն գլխից խաբում են, Դատախազությունը կեղծում է, որ ձևակերպումն այնպես է արված, թե դա զենք է: Վերցնենք, որ ունես ավտոմատ բայց ավտոմատի ոչ մի մասնիկը չկա, էտ ավտոմատը էլ չի կրակի: Դա զենք չի կարող կոչվել»,- ասաց Բաբայանը, եւ նշեց, որ ովքեր զենքից հասկանում են, ապա կարող են նույնը պնդել:
«Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է: Եվ հենց փոխվի, դա դառնա մասնիկ, արդեն չի կարող քրեական գործ հարուցվել»,- շեշտեց Բաբայանը:
Հարցին՝ ԱԱԾ-ի կողմից եղել են ճնշումներ, Բաբայանն ասաց, որ իրեն որեւէ մեկը չի կարող ճնշել: