«Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս»-ում մրցեց «Վալենսիա»-ի հետ: «Զինագործներ»-ը Ալեքսանդր Լակազետի դուբլի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեցին մրցակցին:
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին: