Ձևակերպումների մասով պետք է բոլորս զգույշ լինենք. Էդուարդ Աղաջանյանը՝ Սանասարյանի գործի մասին
Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել:
«Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, ապա միանշանակ է, որ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ձևակերպումների մասով պետք է բոլորս զգույշ լինենք: Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս հարցում ՔՊ-ում առկա է կոնսենսուս: