ԵՊԲՀ-ում և ՔԿՀ-ներում ուսումնասիրություններն ավարտական փուլում են. Քյարամյան
Երևանի պետական բժշկական համալսարանում և քրեակատարողական հիմնարկներում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններն ավարտական փուլում են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:
Նա նշեց, որ առաջիկայում ուժային կառույցներից մեկում կնախաձեռնենք ուսումնասիրություն:
«Երկուշաբթի ԵՊԲՀ-ի ուսումնասիրության ամփոփման փուլը կավարտվի։ ՋՕ-երում ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, ջրային ոլորտի ուսումնասիրությունները բավականին դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու պետական գործ կա հարուցված: Առաջիկայում շարունակվելու են ջրային ոլորտի ուսումնասիրությունները»,- նշեց նա:
Հարցին, թե ԱԱԾ-ում ուսումնասիրություններ չեն իրականացվում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Հետագայում չեմ կարող ասել, թե որ ուժային կառույցում կնախաձեռնենք ուսումնասիրություն, բայց միանշանակ մեր այդ համապատասխան վարչությունը պետք է աշխատի»: