Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուրում
Օրերս Հայաստան են տեղափոխվել ԱՍԱԼԱ-ի՝ Հայ Ազատագրության գաղտնի բանակի հոգեհայր համարվող գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանի մասունքները:
ԱՍԱԼԱ-ի նախկին անդամներից մեկից տեղեկացրեց, որ առաջիկա կիրակի՝ մայիսի 5-ին, Յանիկյանի մասունքներն ամփոփվելու են Եռաբլուում, եկեղեցական ծեսով կատարվելու է հուղարկավորության կարգ:
Գուրգեն Յանիկյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, Մեծ Եղեռնի ականատես էր: Սովորել էր Մոսկվայի համալսարաններից մեկում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման էր հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ Յանիկյանը սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին՝ արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար:
Դատարանում հանդես էր եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատապարտվել էր ցմահ բանտարկության: 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել էր այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին մահացել էր: Դեսպանին սպանելու ժամանակ Յանիկյանը 77 տարեկան էր: