Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը»
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է այն պայմանը, որի դեպքում
կհրաժարվի համագործակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ: Այս մասին նա
հայտնել է «Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքերով՝ 2016թ. ռուս երգիչ Սերգեյ Լազարևը պարտվել է մրցույթում
«քաղաքական նրբությունների» պատճառով:Կիրկորովն ասել է, որ չի համագործակցի
մրցույթի հետ, եթե նման բան կրկնվի:
Կիրկորովի խոսքերով՝ այդ ժամանակ տարբեր երկրների ժյուրիի անդամներ սկզբունքորեն չեն տվել ձայներ Ռուսաստանին:
Այս տարի մրցույթը տեղի կունենա Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մայիսի 14-ից 18-ը: