Փաթրիկ Շանահանը չեղարկել է այցը Եվրոպա Վենեսուելայի պատճառով
Պաշտպանության
նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը չեղարկել է Եվրոպա այցի պլանները
Վենեսուելայում ճգնաժամի եւ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին իրավիճակի
պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։
Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Ջո Բուչինոն տեղեկացրել է, որ
Շանահանը որոշել է մնալ Վաշինգտոնում, որպեսզի համակարգի իր
գործողությունները Ազգային անվտանգության խորհրդի եւ Վենեսուելայի ու
սահմանի գծով պետական դեպարտամենտի հետ։
Բուչինոյի հայտարարությունը հնչել է Պենտագոնի հայտարարությունից երեք
ժամ հետո, որով տեղեկացվում էր Շանահանի Գերմանիա, Բելգիա եւ Անգլիա
այցելությունների մասին։ Շանահանը պատրաստվում էր ներկա գտնվել
Գերմանիայում եւ Բելգիայում կայանալիք արարողություններին՝ ԱՄՆ Եվրոպական
հրամանատարության եւ Եվրոպայում ՆԱՏՕ Գերագույն գլխավոր հրամանատարների
փոփոխության հետ կապված։