iPhone-ի վաճառքներն առաջին եռամսյակի արդյունքներով ընկել են 17%-ով
Apple կորպորացիան հայտնել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման
մասին: Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ 17%-ով նվազել է նաև iPhone-ի
վաճառքը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ 2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով`
մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար:
Սա ավելի քան երկու տարում առաջին դեպքն է, երբ առանցքային ցուցանիշները
նվազում են երկու տարի շարունակ: Դա տեղի է ունենում iPhone-ի վաճառքների
թույլ ֆոնին, այդ թվում` Չինաստանում:
Ընդ որում` նոր սմարթֆոնների վաճառքների ցուցանիշները փորձագետների ակնկալիքները գերազանցել են: