«Գահերի խաղի» հեղինակը պարզաբանել է երրորդ սերիայի մութ լինելը
Deadline-ը տեղեկացնում է, որ «Գահերի խաղի»
բեմադրիչ-օպերատոր Ֆաբիան Վագները բացատրել է դժգոհ հանդիսականին, որ ոչ
թե ապրիլի 29-ին ցուցադրված սերիան է այդքան մռայլ, այլ հեռուստացույցների
կարգավորումներն են խնդիրներ առաջացրել:
Բանն այն է, որ սերիալի սիրահարներից շատերն են դժգոհել, որ նոր սեզոնի
երրորդ էպիզոդը շատ մութ է և դժվարություններ են առաջացել մարտերի
հատվածների մանրամասները տեսնելու հարցում:
Վագները պարզաբանել է, որ խնդիրը ոչ թե նկարահանումներն են, այլ կարգավորումները:
«Հիմնական խնդիրն այն է, որ շատերը չգիտեն, թե ինչպես է պետք ճիշտ կարգավորել իրենց հեռուստացույցները», – ասել է Ֆաբիան Վագները:
Նա նաև հավելել է, որ 8-րդ եթերաշրջանի 3-րդ էպիզոդը մռայլ է եղել որոշակի ազդեցության հասնելու համար: