Եկեղեցին մերժել է Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը
Եկեղեցին հրաժարվել է ամուսնալուծել դերասաններ Եվգենի Պետրոսյանին և Ելենա Ստեպանենկոյին, հայտնում է Kp.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պետրոսյանը խնդրել էր չեղարկել իր և կնոջ եկեղեցական ամուսնությունը:
«Անկախ ամեն բանից, Պետրոսյանը և Ստեպանենկոն ամուսին և կին են Աստծո առաջ: Թեև նրանք բաժանված են դատարանով, նրանք ունեն եկեղեցով կնքված ամուսնություն»,- ասել է քահանա Անդրեյ Դորոխինը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչյան դատարանը պաշտոնապես հաստատել է հայտնի դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ապահարզանը: