«Փյունիկ»-ը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Փյունիկ»-ը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին:
Փյունիկցիներից գոլերի հեղինակ դարձան Ուսման Մոհամեդը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանը և Դենիս Տալալայը: «Արարատ-Արմենիա»-ից գոլի հեղինակ է դարձել Անտոն Կոբյալկոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկ»-ը միավորներով հավասարվել է «Արարատ-Արմենիա»-ին (49-ական միավոր): Տարխանովի սաները լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում են աղյուսակը: