Ասֆալտապատման մրցույթներում նորից հաղթել են Բեգլարյանի և Նաղդալյանի ընկերությունները
«Ժամանակ» թերթը գրում է.
«Առաջիկայում հերթական անգամ կասֆալտապատվեն Երևանի կենտրոնական չորս-հինգ փողոցներ: Ասֆալտապատման աշխատանքների սկիզբը հետաձգվում է, որովհետև ասֆալտապատումից առաջ պետք է փոխվեն կոյուղատարները, իսկ քաղաքապետարանը հրաժարվում է անհրաժեշտ գումար տրամադրել:
Հետաքրքիր է, որ ինչպես նախկինում, ասֆալտապատման աշխատանքների մրցույթներում հաղթել են այն նույն մարդկանց հետ կապված ընկերությունները, որոնք հաղթում էին նախորդ իշխանությունների օրոք: Խոսքը մասնավորապես նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունների մասին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: