Համառ լռություն է Տիգրան Սարգսյանի տարիների չարաշահումների շուրջ. այն ժամանակ սկանդալների պակաս չկար
«Ժողովուրդ» թերթը
գրում է. «ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝
միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է
փաստը, որ համառ լռություն է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵՏՄ կոլեգիայի
նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ
կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար:
Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի
միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու
բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝
պարզապես վատնել էին պետական միջոցները:
Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն
բացահայտումներ էին արել նաեւ այն ժամանակ նախագահի Վերահսկողական
ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը
որեւէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում:
Ավելին՝ երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երեւանում անցկացվող
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով
նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: