Սպիտակում 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վ․ Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն:
Նշվում է, որ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ: Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: