Իսակովի պողոտայում «ասֆալտին են պառկեցրել», ապա բերման ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորին
«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը, «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթևեկելն է եղել: