«Ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում բերման է ենթարկվել Դերժավայի Արկադիի թիկնազորը
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այսօր Երևանում «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում ասֆալտին են պառկեցվել և բերման ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի թիկնազորը։
Հիշեցնենք, որ այս օպերացիայի շրջանակներում պարբերաբար ոստիկանությունը վնասազերծում և բերման է ենթարկում տարբեր պաշտոնյաների թիկնազորի։ Նման հրահանգ ոստիկանությանը տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ: