Արման Թաթոյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
նախագահի գլխավորած պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է
ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի
Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի
հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների
պաշտպանության համակարգին, Օմբուդսմանի աշխատանքի ուղղություններին
ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների,
Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությանն առնչվող
հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր աշխատանքը Ազգային
ժողովի պատգամավորների հետ ինչպես անհատապես, այնպես էլ
հանձնաժողովներում։
Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն
ունի ինչպես չեխ գործընկերոջ, այնպես էլ Երևանում Չեխիայի
Հանրապետության դեսպանության հետ։