«Վրիժառուները. վերջնամաս» ֆիլմը գերազանցել է դրամամուտքերի համաշխարհային ռեկորդը
«Վրիժառուները. վերջնամաս» ֆիլմը գերազանցել է դրամամուտքերի
համաշխարհային ռեկորդը: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Վարձույթի
առաջին օրվա արդյունքներով ֆիլմի տոմսերի վաճառքից ստացվել է 156,7 միլիոն
դոլար:
Այս ցուցանիշով այն առաջ է անցել դրամամուտքերի ցուցանիշով անցյալ տարվա
առաջատարից՝ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարից, որը 2015
թվականին պրեմիերայի օրը վաստակել էր 119 միլիոն դոլար:
Ընդամենն առաջին հանգստյան օրերին կինոնկարը 350 միլիոն դոլար է
վաստակել ԱՄՆ-ում եւ Կանադայում եւ 1,2 միլիարդ դոլար՝ ամբողջ աշխարհում: