Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել (տեսանյութ)
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում ցնցված են։ Կատարվածն անհավատալի են
համարում։ Ուսուցիչների խոսքերով՝ տղաները վիճաբանություններով և վատ
վարքով աչքի չեն ընկել։
Դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող
շենքերից մեկի բակում։ Ասում են, որ դեպքի նախօրեին վիճաբանություն է տեղի
ունեցել համադասարանցիների միջև։ Որոշել են հանդիպել պարապմունքից հետո,
որի ժամանակ էլ Էդիկ Ավոյանին դանակով հարվածներ է հասցրել համադասարանցին։
Պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր կտրող-ծակող հարվածի
հետևանքով Տաշիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 15-ամյա
Էդիկ Ավոյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։