Վանաձորցի Նարեկ Եգանյանը Գինեսի ռեկորդ է սահմանել
Վանաձորցի Նարեկ
Եգանյանը այսօր՝ ապրիլի 29-ին, Գինեսի ռեկորդ է սահմանել: Գերազանցելով
ռուս ռեկորդակիր Իվան Սաֆկինի ցուցանիշը՝ 167 տոննա քաշով ջերմաքարշը
երիտասարդը քաշել է 2 կցորդով։
Իվան Սաֆկինը ռեկորդը սահմանել է՝ քաշելով 162 տոննա՝ 1 մետր 90 սմ տարածություն։
23 տարի է՝ Նարեկ Եգանյանը զբաղվում է սպորտով, ուժային եռամատի եւ
ծանրամարտի սպորտի վարպետ է, այժմ «Մարտ առանց կանոնների» սպորտաձեւի
մարզիչ է։ 10 տարի զբաղվել է ըմբշամարտով։