Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Grenke Chess Classic վերջին տուրում
Armsport.am-ը գրում է.
Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Պարտիան ավարտվել է 43-րդ քայլում: Արոնյանը վաստակել է ընդհանուր 4,5 միավոր: Վերջին տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Մագնուս Կառլսենը՝ 7,5 միավորով: