Քննվում է «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու դեմ ներկայացված բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 29–ին շարունակվում է «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Գործը դատարանում քննվում է դռնփակ կարգով։ Ղազարյանի շահերը պաշտպանում են 7 փաստաբաններ։
Հիշեցնենք, որ Ապրիլի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։