«Քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինն է». Արտակ Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
«Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ու մինչև ՀՀ-ին հանձնելը, իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելով: Դա ՌԴ-ի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի՞, թե՞ կմերժի դիմումը: Քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինն է, իսկ թե դա որքան է հայրենասիրական, բարոյական, սուբյեկտիվ գնահատակնների արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմնան ժամանակ, անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստանի խնդրանքին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: