Հունաստանում Զատկի տոնի ժամանակ հրանյութից հեռուստաօպերատոր է մահացել
Հունաստանի Կալամատա քաղաքում Զատկի տոնակատարության սովորույթների նկարահանման ժամանակ հրանյութի պատճառով հեռուստաօպերատորը մահացել է։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Սովորույթի արմատները գալիս են XIX դարի սկզբից։ Մասնակիցները «մարտնչում են» ինքնաշեն «նետերով», որոնք իրենցից ներկայացնում են վառոդով լցված ստվարաթղթե գլանակներ։
Դրանցից մեկը դիպչել է 53-ամյա օպերատորի գլխին։ Տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, սակայն չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել է։