Բրազիլիայի լողափում խառը մարտարվեստի կին մարտիկը ծեծել է տղամարդուն
Լողափում խառը
մարտարվեստի կին մարտիկը, որը ծեծել է սեռական ակց ցույց տված այլասերված
տղամարդուն, հայտարարել է, որ տեղի ունեցածի հետեւանքով լուրջ տրավմայի է
ենթարկվել, հաղորդում է Mirror-ը:
Տհաճ դեպքը տեղի է ունեցել, երբ կին մարտիկ Ջոյս Վիեյրան եւ նրա
զուգընկերը լուսանկարվում էին Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Կաբո Ֆրիո
լողափում: Զուգընկերոջ սեռն ու անունը չեն նշվում:
Վիեյրան պատմել է, որ տղամարդը, իր եւ իր զուգընկերոջ առջեւ կանգնած,
ցուցադրում էր գործողություններ, որոնք հիշեցնում էին սեռական ակտ, եւ նա
որոշել է գործի անցնել:
Արդյունքում 26-ամյա տղամարդը բերման է ենթարկվել անպարկեշտ
գործողություն կատարելու համար, սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվել, քանի
որ հերքել է կին մարտիկի հայտարարությունը:
Վիեյրան հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի տղամարդն ազատազրկվի,
քանի որ դա կարող էր տեղի ունենալ ինչ-որ մեկի դստեր հետ եւ ցնցել ողջ
ընտանիքին: