Շրի Լանկայում արգելվել է դեմքը ծածկող հագուստը
Վաղվանից Շրի Լանկայում կարգելվի դեմքը ծածկող հագուստը, հայտնել է News First-ն իր թվիթերյան էջում արված գրառման մեջ:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի օրը, երկրում որոտացել են ութ
պայթյուններ, որոնք, համաձայն առողջապահության նախարարության, խլել են
250-260 մարդու կյանք: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ
ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան
հայտարարել է, որ, համաձայն իշխանության տեղեկատվության, պետության
տարածքում գործում են այդ ահաբեկչական խմբավորման շուրջ 130-140 անդամներ:
Ըստ հետաքննության վարկածի՝ հարձակումները գործել են ինը մահապարտ
ահաբեկիչներ, որոնցից ութի անձն արդեն հաստատվել է:
Ավելի ուշ՝ ուրբաթ, Կալմունայ քաղաքում որոտացել է եւս երեք պայթյուն: