Համացանցում հայտնվել է շիմպանզեի տեսանյութը, որը Instagram-ում լուրեր է «կարդում» (տեսանյութ)
Կենդանիների
իրավունքների եւ շրջակա միջավայրի հարցերով ակտիվիստ Մայք Հոլսթոնը
հրապարակել է շիմպանզեի տեսանյութը, որում կապիկն օգտվում է սմարթվոնից եւ
լուրեր «կարդում» Instagram-ում, հաղորդում է The Sun-ը:
Ինչպես նշում է պարբերականը, դեռեւս հայտնի չէ՝ ով է տվյալ սյուժեի
հեղինակը, սակայն Հոլսթոնի տեսանյութն Instagram-ում դիտվել է ավելի քան
1.5 մլն անգամ եւ մեկնաբանություններում արժանացել օգտատերերի հիացմունքին:
Սակայն որոշ մասնագետներ դժգոհություն են հայտնել այդ տեսանյութի
կապակացությամբ՝ հայտարարելով, որ այն կարող է բացասաբար ազդել բնության
մեջ այդ տեսակի պահպանմանը, եւ կոչ արել սոցցանցերին ու ԶԼՄ-ներին
չհրապարակել այն: