«Մանչեսթեր սիթին» կրկին առաջին հորիզոնականում է
Armsport-ը գրում է.
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Բարնլիի» հետ:
Դժվարին արտագնա հանդիպումը Գվարդիոլայի ֆուտբոլիստները կարողացան ավարտել հաղթանակով: Մանչեսթերյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով` 0:1:
Խաղի 63-րդ րոպեին «քաղաքայինների» կազմում գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:
Այս 3 միավորը վաստակելուց հետո «Մանչեսթեր Սիթին» կրկին բարձրացավ առաջին հորիզոնական՝ 92 միավորով: «Բարնլին» 40 միավորով 15-րդն է: