Հազարավոր բրազիլացի աբորիգեններ փողոց են դուրս եկել՝ բողոքելով երկրի նախագահի դեմ
Հազարավոր բնիկ բրազիլացիներ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի պաշտպանեն իրենց կենսակերպը։ Ցուցարարները վստահեցնում են, որ նախագահ Ժաիրո Բոլսոնարուի աջ կառավարությունը խախտում է աբորիգենների իրավունքները՝ հայտնում է Euronews-ը։
Ցուցարարները իշխանություններից պահանջում են դադարեցնել ազգային փոքրամասնությունների հանդեպ ցեղասպանության քաղաքականությունը, չեղարկել խտրականություն սահամանող օրենքները եւ հնդկացիներին վերադարձնել նրանց հողերը։
Նախագահ ընտրվելուց առաջ Բոլսոնարուն խոստացել էր «այլեւս ոչ մի սանտիմետր հող չտալ» հնդկացիներին եւ ընդհանրապե վերանայել սահմանադրությամբ ամրագրված նրանց արտոնությունները։