Ինչպե՞ս է ավելի հեշտ թողնել ծխելը. գիտնականները պարզ պատասխան են տվել
Ծխելը հեշտ թողնելու համար ցանկալի է նիկոտինին փոխարինող կոմբինացված թերապիա օգտագործել: CochraneLibrary-ի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ նիկոտինին փոխարինող կոմբինացված թերապիայի օգտագործումը շատ ավելի արդյունավետ է եւ բարձրացնում է ծխելը բարեհաջող թողնելու հավանականությունը ի տարբերություն նիկոտինին փոխարինող դեղերի առանձին առանձին օգտագործմամբ թերապիայի:
Նիկոտինին փոխարինող թերապիան ներառում է դեղամիջոցներ (մաշկային պլաստիրներ, մաստակներ, քթի եւ բերանի խոռոչի սփրեյներ, ինգալյատորներ, հաբեր), որոնք նիկոտինը մարմնի միջոցով հասցնում են ուղեղին:
Այս դեղամիջոցները փոխարինում են ծխախոտից ստացվող նիկոտինին, դրա համար մարդու մոտ ծխելու ցանկությունը նվազում է ընդհուպ մինչեւ լիակատար դադարեցումը:
41509 մարդկանց մասնակցությամբ 63 հետազոտությունների նոր ամփոփման մեջ գիտնականները դիտարկել են ՆՓԹ օգտագործման տարբեր միջոցները եւ դրանց արդյունավետությունը 6 ամսվա կամ ավելի երկար ժամանակահատվածում ծխելուց հրաժարվելու տեսանկյունից:
Բոլոր հետազոտությունները կատարվել են մարդկանց վրա, որոնք ցանկացել են թողնել ծխելը, հիմնականում մեծահասկաների, որոնք օրական առնվազն 15 ծախխոտ են ծխել:
Պարզվել է, որ նիկոտինային պլաստիրի եւ այլ տիպի ՆՓԹ-ի միաժամանակյա օգտագործման դեպքում մի փոքր բարձրանում է հավանականությունը, որ մարդը բարեհաջող կթողնի ծխելը, քան մեկ տիպի ՆՓԹ-ի օգտագործման դեպքում. 17 տոկոսից մի փոքր ավել՝ 14 տոկոսի համեմատ:
Մաստակում (4մգ՝ 2մգ դեմ) եւ պլաստիրներում (21-25 մգ՝ 14-15 մգ դեմ) նիկոտինի ավելի բարձր դոզայի կիրառումն ի տարբերություն ցածր դոզայի նույնպես բարձրացրել է ծխելը թողնելու հավանականությունը:
Սակայն այս եզրակացության հաստատման համար ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ:
Որոշ հետազոտություններում ուսումնասիրվել է նաեւ տարբեր նտեսակի ՆՓԹ-ների անվտանգության հարցը, հայտնաբերվել է, որ բացասական կողմնակի էֆեկտները՝ ինչպիսիք են մաշկի գրգռվածությունը եւ բերանում վերքերի առաջացումը աննշան են եւ հազվադեպ են հանդիպում: ՆՓԹ-ն համարվում է անվտանգ, սակայն դեռ բավականաչափ տվյալներ չկան տարբեր տեսակի ՆՓԹ-ների կիրառման անվտանգության մասին: