Նա Պուտինն է, նա չի քնում, նա աշխատում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը չի քնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը քնելու ժամանակ չունի, քանի որ աշխատում է ու զբաղված է պետական կարևորագույն գործերով:
«Չէ՞ որ նա Պուտինն է, նա չի քնում, նա աշխատում է»,- ժպիտը դեմքին ասել է Պեսկովը: