Թրամփն իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում և «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նշենք, որ Թրամփը 72 տարեկան է և կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին (2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին): Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Իսկ լրագրողի այն հարցին, թե որ տարիքում է մարդը չափազանց ծեր նախագահ դառնալու համար, Թրամփը պատասխանել է.
«Ես ինձ ուղղակի երիտասարդ եմ զգում: Ես այնքան երիտասարդ եմ: Հավատս չի գալիս:․․․ Ես երիտասարդ, կենսուրախ մարդ եմ»:
Ապա նախագահը ժպտացել է և ասելշ, որ նա նույն բանը չի կարող ասել դեմոկրատ թեկնածու Բայդենի մասին:
Իր հերթին Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում կատակել է՝ ասելով.
«․․․Եթե Թրամփը իմ համեմատ երիտասարդ և կենսուրախ տեսք ունի, ապա ես պետք է գնամ տուն»: