Արոնյանը պարտվեց Կարլսենին
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Արոնյանը զիջեց մրցակցին:
Այս տուրից հետո Կարլսենը 5.5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Արոնյանն ունի 3,5 միավոր և կիսում է 5-7-րդ տեղերը:
Օրվա մյուս խաղերում Վինսենտ Կեյմերն ու Պյոտր Սվիդլերը ոչ ոքի խաղացին, միավոր կիսեցին նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Ֆրանսիսկո Վալյեխոն, Վիշվանաթան Անանդը զիջեց Գեորգ Մեյերին, Ֆաբիանո Կարուանան էլ առավելության հասավ Արկադի Նայդիչի նկատմամբ: