ԳԴՀ իշխանությունները զանգվածաբար մերժում են սիրիացիներին ապաստան տալու խնդրանքները․ ԶԼՄ-ներ
Միգրանտների եւ փախստականների հարցերով ԳԴՀ դաշնային վարչությունը (BAMF) վերջին շաբաթների ընթացքում մերժում է Սիրիայի քաղաքացիներին ապաստան տալու խնդրանքները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Funke-ին։
Խոսքը նախեւառաջ այն դիմումների մասին է, որոնցում որպես փախստականի կարգավիճակի տրամադրման պատճառ նշվում է Սիրիայում բարդ իրավիճակը։ Մարտի կեսին BAMF-ը արդիականացրել էր այդ երկրում իրավիճակի գնահատման ներքին դրույթը։ Որոնք են հստակ փոփոխությունները, հայտնի չէ։ Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, առաջիկա շաբաթներին ԳԴՀ ՆԳՆ-ը եւ ԱԳՆ-ը մտադիր են այդ հարցով խորհրդակցություններ անցկացնել։
2018թ․ նոյեմբերին Գերմանիայի ԱԳՆ-ը Սիրիայում իրավիճակի մասին ներկայացրել է զեկույց, որում նշվում է, որ երկրում ոչ մի տեղ չեն ստեղծվել պայմաններ՝ «հետապնդվող անձանց ընդգրկուն, երկարատեւ եւ հուսալի պաշտպանության համար»։
Սրա հետ կապված՝ ԳԴՀ դաշնային հողերի ԱԳՆ ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հունիսի վերջը երկարաձգել ապաստան խնդրողներին Սիրիա վտարելու արգելքի ժամկետը։