ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Նեյմարին. նա չի մասնակցի երեք ֆուտբոլային խաղի
ՈՒԵՖԱ-ի կարգապահական վերահսկողական հանձնաժողովը որակազրկել է «ՊՍԺ»-ի խաղացող Նեյմարին։ Նա չի կարողանա մասնակցել երեք ֆուտբոլային խաղի։ Որակազրկման պատճառը եղել է այն, որ «ՄՅՈՒ»-ի հետ հանդիպման ժամանակ նա վիրավորել է խաղի արբիտրներին։
Նշենք, որ խաղն ավարտվել է «ՊՍԺ»-ի պարտությամբ։ Բրազիլացին իր ինստագրամյան էջում վիրավորել է արբիտրներին, ինչից հետո նրա դեմ կարգապահական վարույթ է հարուցվել։