Սովորական եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ. Զոհրաբ Մնացականյան
Ինչպե՞ս եք սկսել այս օրը և ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար: Լրագրողներն այս հարցն են տվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Սովորական կերպով եմ սկսել օրս, աշխատանքով ու նաև գալով այստեղ, որպեսզի արտահայտենք միասին այն, ինչ կոչվում է Քաղաքացու օր: Քաղաքացին է հիմքն այս ամբողջ պետության: Քաղաքացին՝ իր իրավունքներով, կարողություններով, հնարավորություններով, որը համապատասխան պայմաններում կարող է արտահայտել այն ամենը, որպեսզի բարեկեցություն ստեղծի»,- ասաց նախարարը:
Մնացականյանի խոսքով՝ քաղաքացին պետք է մասնակից լինի իր համայնքի, իր պետության կառուցմանը: