Բակո Սահակյանն այցելել է «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին Արցախի պատմության ու ազգային- ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար: