Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին պապը վառարանի մեջ էր գցել
Օմսկում մահացել է 2-ամյա երեխան, որին հարազատ պապը վառարանի մեջ էր գցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Մայրը աշխատանքի գնալիս երեխային թողել է իր ծնողների մոտ։
Երեխայի 53-ամյա պապիկը, որը հարբած է եղել, երեխային տատիկի ձեռքից
վերցրել է, որից հետո կնոջը դուրս արել տնից, իսկ թոռնիկին գցել վառարանի
մեջ։
Տատը հարևանուհու հետ երեխային վառարանից հանել է, բայց նրա մարմնի
մակերեսի 50 տոկոսն այրվածքներ էր ստացել։ Մի քանի օր բժիշկները պայքարել
են երեխայի կյանքի համար, սակայն այսօր առավոտյան փոքրիկը մահացել է։
Պապը ձերբակալվել է։ Քրեական գործ է հարուցվել՝ «Մանկահասակ երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության փորձ» հոդվածով։